Search
Close this search box.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպվող «Աշխարհի Հայերի Միավորում» ժամանակավոր հաստատությունը ստեղծված է, որպեսզի Ձեզանից յուրաքանչյուրի անխտիր ազատ ընտրությամբ հիմնվի Ազգային Բարձրագույն Մարմին՝ մի Կառույց, որը Ձեր անմիջական մասնակցությամբ Սփյուռքին տալու է ինքնություն:

Ազգային Բարձրագույն Մարմնի ստեղծումից անմիջապես հետո այս հաստատությունը կդադարեցնի իր գործունեությունը, քանի որ այն չունի իշխանություն ունենալու և իր հետագա գոյությունը պահելու իրավասություն, այլ ունի միայն աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակ։

 

Միավորել Հայաստանից դուրս ապրող հայկական սփյուռքը, պահպանել եւ պաշտպանել հայրենիք Հայաստանն ու նրա պատմական ժառանգությունը` որպես առաջին պաշտոնական քրիստոնյա ժողովրդի եւ քրիստոնեության պաշտոնական տարածման անկյունաքարը բոլոր ազգերի համար։

 

«Աշխարհի Հայերի Միավորում» հասարակական բարեգործական կազմակերպությունը գործում է 2016 թվականի հուլիս ամսից, նպատակ ունենալով միավորել Սփյուռքում ապրող բոլոր հայերին մեկ ընդհանուր հովանու տակ՝ անկախ նրանից, թե որ կազմակերպության անդամ է հանդիսանում անձը։ Այս Միավորումը միայն ազգային մասնակցություն է։ Կազմակերպությունը օժանդակելու է իր մայր հողի վրա գտնվող աշխարհի առաջին պաշտոնապես քրիստոնյա պետությանը՝ Հայաստանին, որը հանդիսացել է պաշտոնական քրիստոնեության տարածման անկյունաքարը։ Այդ է վկայակոչում նաև Քրիսթիան Հիսթորի/Christian History ամսագիրը՝ «Ինչպես Հայաստանը «հնարեց» (ստեղծեց) քրիստոնյա աշխարհը/How Armenia “Invented” Christendom» հոդվածում (http://www. christianitytoday. com)․

 

«Աշխարհի Հայերի Միավորում» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնական նպատակը հայության հայրենիքը հանդիսացող Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության, մայր հողի ապահով հարատևմանը, բարեկեցությանը և բարգավաճմանը նպաստելն է, ինչպես նաև հնարավոր բոլոր անակնկալ հարձակումներին դիմագրավելը։

Միավորման նպատակն է միավորելով համայն հայ սփյուռքին մեկ կենտրոնի շուրջ՝ ստեղծել հայկական սփյուռքի ընդհանրական ինքնություն, աջակցել հայ մշակույթի, հայ ինքնության, քրիստոնեական արժեքների և ավանդույթների պահպանման և շարունակական զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերին և նախագծերին ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Հայ Դատի արդար լուծումը՝ ներառյալ հայոց պատմական հայրենիքի հողերի վերադարձը՝ հանդիսանում է Միավորման կարևոր նպատակներից մեկը։

«Աշխարհի Հայերի Միավորումը» ղեկավարվելու է գերագույն մարմնի կողմից, որը կազմված կլինի «Աշխարհի Հայերի Միավորման» մեջ արձանագրված բոլոր հայկական կազմակերպությունների եւ եկեղեցիների ներկայացուցիչներից կամ համակիրներից, ինչպես նաև «Աշխարհի Հայերի Միավորման» մեջ արձանագրված անհատներից, ովքեր ներկայացնում են սփյուռքի «լուռ մեծամասնությունը»։